HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 10-ին Բիշքեկում՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի կառավարական նստավայրում, Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարար Միրզախմեդով Նուրբոլոտա Սաբիրժանովիչի նախագահությամբ կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ տասներկուերորդ  նիստը: Նիստին մասնակցել է նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱԿՊ-ի և միջազգային կազմակերպությունների միջև գործընկերության ընդլայման հետ կապված հարցեր՝ նպատակ ունենալով օգտագործել  արտակարգ իրավիճակների դեպքում օգնության ցուցաբերման ողջ պոտենցիալը, համակարգող խորհրդի 2019 թվականի գործունեությունը, համատեղ միջոցառումների 2020 թվականի ծրագիրը, ինչպես նաև ամփոփվեցին գերատեսչությունների փոխգործակցության կատարելագործմանն ուղղված շտաբային վարժանքի արդյունքները, որոնք անցկացվել էին վիդեոկոնֆերանսի տեսքով այս տարվա մարտ ամսին՝ Ղրղզստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարությամբ:

Բացի դրանից, նիստի օրակարգում ընդգրկված էին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման ոլորտում լիազորված մարմինների ստորաբաժանումների պատրաստման, բազային ստորաբաժանումների կարգավիճակ տալու և կենսագործունեության անվտանգության ապահովման մշակույթի, նոր սերնդի դաստիարակության բնագավառում համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հարցեր:

Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի անդամները, անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմինները շատ ակտիվ համագործակցում են հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման և տարհանման հարցերի հետ կապված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter