HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխնախարար Լիլիա Շուշանյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Կիրստեն Հունդի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը, հանդիպմանը կողմերը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում քաղաքականության մշակմանը, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող գործողությունների ծրագրին, հանքարդյունաբերության բնագավառի կայուն կառավարմանն ու կարգավորմանն առնչվող հարցեր։

Փոխնախարար Շուշանյանը բարձր է գնահատել հանքարդյունաբերության ուղղությամբ Հայաստանի և ՀԲ-ի միջև փոխգործակցության ներկայիս մակարդակը և միաժամանակ ընդգծել, որ նմանօրինակ մասնագիտական աշխատանքային շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում երկկողմ օրակարգը ճկուն պահելու համար: Ընթացիկ ծրագրերը քննարկելուց զատ փոխնախարարը հետաքրքրություն է ցուցաբերել նաև Համաշխարհային բանկի կողմից ներդրված նոր՝ Climate-Smart Mining ծրագրի նկատմամբ, որի ռեսուրսները պետք է նպատակաուղղված լինեն հանքարդյունաբերությունն ավելի կայուն և կլիմայական փոփոխություններին համահունչ դարձնելուն: Այս ուղղությամբ երկուստեք համագործակցության ցանկություն է հայտնվել:

Իրենց հերթին ՀԲ-ի պատվիրակները գոհունակություն են հայտնել համատեղ նախագծերի ուղղությամբ արդունավետ գործակցության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանին՝ հանքարդյունաբերության ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու նախանշած բարեփոխումների իրականացման գործում։

Խոսելով հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության և կատարվող ուսումնասիրությունների մասին՝ Լիլիա Շուշանյանը նշել է․ «Հանքարդյունաբերության ոլորտի արդիականացումը համարվում է ՀՀ կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Մեր երկիրը պետք է ձևավորի ոլորտի կարգավորման առաջիկա 5-10 տարիների համար ընդհանուր տեսլական՝ զուգահեռաբար նախաձեռնելով նաև ընթացիկ քայլեր: Մենք մեր առջև խնդիր ենք դրել հզորացնել գոյություն ունեցող ենթակառուցվածքները և ինստիտուցիոնալ կարողությունները՝ այդ հարցում օգտագործելով միջազգային լավագույն փորձն ու օրենսդրական կարգավորումները»։ Փոխնախարարը նաև հավելել է, որ այս նախաձեռնության մեջ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է նաև ՀԲ-ի խորհրդատվական և փորձագիտական հուսալի աջակցությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter