HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կա 1 զոհ և 1 տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեղկացնում է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 19:38-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությանհրշեջ-փրկարարական ջոկատի մարտականհաշվարկն այլ կանչից վերադարձիճանապարհին նկատել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Jeep Grand Cherokee» (վարորդ՝ Կամո Մ., ծնված 1962 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Կարինե Մ.-ն (ծնված 1964 թ.), տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և Կարինե Մ.-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter