Սպանություն Գեղանիստ գյուղում․ ոստիկանները պարզել են որսորդական հրազենից կրակած անձի ինքնությունը
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 23։17-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային բազմաբեկոր վնասվածքներով Գեղանիստ գյուղից հիվանդանոց է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Երևան քաղաքի վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.30-ի սահմաններում, Գեղանիստի Կենտրոնական փողոցում, տուժածի ուղությամբ որսորդական ողորկափող հրազենից կրակել ու փախուստի է դիմել 34-ամյա համագյուղացին։ Հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ կրակողին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել