HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնում առկա է տնտեսական մեծ ներուժ և կան մարդիկ, որոնք լի են այն իրացնելու էներգիայով. Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային ժողովի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակիրճ ամփոփել է միջոցառումը: Նա ընդգծել է, որ Booking.com-ի կողմից Հայաստանը 2020 թվականի համար ընդգրկվել է զբոսաշրջային գրավիչ ուղղությունների առաջին տասնյակում: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը։

«Շնորհակալ եմ բոլորին, աշխույժ և լավ միջոցառում ստացվեց: Նման քննարկումները կարևոր են: Ճիշտ է, համաժողովներն անցկացվում են մարզերում, սակայն դրանք տեղային նշանակություն չունեն: Քննարկվող հարցերը կապված են ամբողջ հանրապետության հետ: Այսօր հասկացանք, որ Արագածոտնում տնտեսական մեծ ներուժ կա և ուրախ ենք տեսնել, որ կան մարդիկ, որոնք լի են այն իրացնելու էներգիայով»,- նշել է վարչապետը:

Այնուհետև Ն․ Փաշինյանը շրջայց է կատարել «Արմենիա վայն» գինու գործարանում, ծանոթացել խաղողի մթերման պրոցեսին, գինու արտադրության գործընթացին և ընկերության առաջիկա ներդրումային ծրագրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter