HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

SOS. ահազանգում են Սարյան փողոցի բնակիչները

Սարյան 24 հասցեում` բնակելի տների մեջ սկսվել է մի մեծ շինության կառուցում (6 մետր և ավելի): Նախատեսվում է կառուցել բժշկական կենտրոն, ինչն առաջացնում է բոլոր շենքերի բնակիչների դժգոհությունը:

Շինարարությունը ենթադրում է ամիսներ շարունակ տևող աղմուկ, փոշի և աղբ, բայց դա չէ կարևորը: Այն հատվածը, որտեղ բակի երեխաները պետք է անցկացնեն իրենց ազատ ժամանակը, իսպառ վերանում է: Իհարկե, եկել է այն դարաշրջանը, երբ մարդիկ ամեն ինչ պատրաստ են փոխարինել համակարգչով, բայց միթե դա վերաբերում է բնակարան թափանցող արևի լույսին և մաքուր օդին անցկացվող խաղերին:

Եվ այսպես, կառուցվում է հսկայական կենտրոն` բնակարանները թողնելով մթության և աղմուկի մեջ...  Խնդրում ենք, որ բոլոր անտարբեր մարդիկ արձագանքեն և օգնեն կանխելու այս անարդարությունը:

Բնակիչներ

Մեկնաբանություններ (1)

gagik
Եթե մենք մեր երեխաների համար էլ տեղ չենք տալիս խաղալու համար, ապա միանշանակ կարելի է ասել, որ Հայաստանը շուտով կկործանվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter