HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Արտակարգ իրավիճկաների նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 23:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «Օջախ» ռեստորանից Բալահովիտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Հ., ծնված 1983 թ.)  վրաերթի է ենթարկել Սարգիս Ս.-ին (ծնված 1976 թ.): Սարգիս Ս.-ն տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և դին մոտեցրել շտապօգնության մեքենային:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter