
Մաշտոցի այգին օգնության կարիք ունի (տեսանյութ)
Այսօր Մաշտոցի պուրակ այցելեցին հայտնի մարդիկ, քաղաքական հասարակական գործիչներ, հասարակ քաղաքացիներ, երեխաներ:
Հովհաննես (Հովո) Ազոյան. «Եթե չես տնկում ծառ, գոնե մի ոչնչացրու, դա վերադառնալու է այն մարդկանց, ովքեր անում են այս ոճրագործությունը ծառերի նկատմամբ»:
Հայկ (Հայկո) Մարության. «Ես շատ պարզ մի բան եմ ասում, դուք որտե՞ղ եք տանում ձեր երեխաներին զբոսնելու, ասում են հենց այս այգին, որովհետև իրոք միակն է մնացել... Կարելի է յուրաքանչյուր տարածք չբարեկարգել, հետո ինչ ուզել այնտեղ կառուցել, փաստացի բարեկարգված չի, եկեք բարեկարգենք»:
Անահիտ Բախշյան. «Չարժի այդ մարդկանց համար մեր երիտասարդ քաղաքապետը, ում հետ շատ մեծ հույսեր ենք կապում, իր հեղինակությունը սասանվի, սա ապօրինի շինարարություն է»:
Նվեր Մնացականյան. «Կոչ կանեի բնության հետ համերաշխ ապրել, պահպանել որոշ նորմեր, կան բաներ, որ արդեն չի կարելի»:
Արթուր Կիրակոսյան. «Բնության հետ համերաշխ և ներդաշնակ»:
Աշոտ Ադամյան. «Ցանկացած անօրեն շարժի դեմ բողոքողի կողքին ես պատրաստ եմ կանգնել, որովհետև դա սեփական արժանապատվության և իրավունքի արտահայտչամիջոց է»:
Երվանդ Մանարյան. «Պատմության բոլոր ընթացքներում այդպես է եղել. մեկը սարքել է, մյուսը` քանդել, հիմա ով ուժեղ է, նա էլ տերը կլինի... Իմացեք, որ դուք եք ուժեղը»:
Բժիշկ. «Ո՞նց կարելի է վերցնել ապականել` առանց հաշվի առնելու, որ կողքը կա ծննդատուն, հիվանդանոց, դա աննորմալ բան է: Աշխարհի ցանկացած երկրում և Հայաստանում էլ միշտ այդպես է եղել, հիվանդանոցների շուրջը կանաչ տարածք է եղել»:
Սոնա. «Փիս մարդիկ սարքում են խանութ, նրանք փչացնում են ծառերն ու օդը»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել