HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն, Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր. Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվել է շախմատի աշխարհի Մ 14, Մ 16, Մ 18 տարեկանների առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հայաստանն առաջնությունում ուներ 8 ներկայացուցիչ, որոնցից 2-ը դարձել են մեդալակիրներ:

Մինչև 18 տարեկան տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, որոնք դարձել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ:

Շանթ Սարգսյանը 8,5 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 8 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոն է դարձել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան, որը վաստակել է 9 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել 32-րդ հորիզոնականը:

Մ 16 տղաների և աղջիկների տարիքային խմբերում Հայաստանն ունեցել է 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Ղարիբյանը զբաղեցրել է 29-րդ տեղը (6 միավոր), իսկ Սարգսյանը՝ 49-րդ (5 միավոր):

Մինչև 14 տարեկան տղաների խմբում Արսեն Դավթյանը զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը (6,5 միավոր), իսկ Ալեքս Սահակյանը`44-րդ (5,5 միավոր):

Մ 14 աղջիկների պայքարում Աստղիկ Հակոբյանը 7 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter