HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում

Booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ խնդրելով բոլորին լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկների նկատմամբ:

«Այսպիսով, booking.com-ը Երեւանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում:

Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաեւ խոշոր բիզնեսի համար:

Եւ իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչեւ պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ.Գ. Երեւան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաեւ մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter