
«Հայացք». Սերոբ Տեր-Պողոսյանի ընկերության դեմ բողոքի ակցիա է սկսվում Ախթալայում
Ախթալայում բողոքի մեծ ակցիա է սկսվում մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մեթըլ փրինս» ընկերությունում:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները ստորագրություններ են հավաքում սեփականատեր Սերոբի տիկնոջ` Մադլեն Թաշչյանի դեմ, ով իրենց կարծիքով կոպտորեն խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:
Բանն այն է, որ մարդկանց աշխատացրել են հունվարյան տոն օրերին, մինչև հունվարի 8-ը ներառյալ, բայց հրաժարվել են կրկնակի վճարել, ինչպես պահանջում է օրենքը:
Աշխատակիցները բողոքում են նաև համաշխարհային ճգնաժամից առաջ` 2009 թվականից բոլոր աշխատողների աշխատավարձը 20%-ով իջեցնելու դեմ: Կա՛մ «ծառն ընկել է` կացնավորները շատացել են», կա՛մ մարդկանց համբերության բաժակը լցվել է: «Մեթըլ փրինս» ընկերությունը փորձում է կոծկել միջադեպը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել