HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մարզիկները երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 10-ից 13-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվել է սամբոյի պատանիների, աղջնակների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2019թ. առաջնությունը, որին մասնակցել է 370 մարզիկ՝ 28 պետությունից:

Սամբոյի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի մարզիկները կարողացել են  նվաճել երեք մեդալ՝ երկու արծաթ, մեկ բրոնզ:

Արծաթե մեդալի են արժանացել աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը և պատանիների՝ 52 կգ քաշային կարգում Դավիթ Հովսեփյանը:

Երիտասարդների առաջնության 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալով է բավարարվել Նարեկ Դալլաքյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter