HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերկուրին կանցնի արեգակի սկավառակի վրայով

ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին ականատես ենք լինելու հազվագյուտ երկնային երևույթի. այդ օրը  Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։

Ըստ Բյուրականի աստղադիտարանի՝ այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին: Նոյեմբերի 11-ին անցումը կլինի Գրինվիչի ժամանակով 12։35-ից մինչև 18։04 և կտևի ընդհանուր առմամբ 5 ժամ 29 րոպե։ Նախորդ անցման (2016թ.) տևողությունը եղել է մոտավորապես 7,5 ժամ: Այս անցմանը կարելի է հետևել սիրողական աստղադիտակներով և արեգակնային լուսազտիչներով (ֆիլտրերով)։

Ներքին մոլորակների՝ Մերկուրիի և Վեներայի անցումները սովորաբար տեսանելի են բոլոր տեղանքներից՝ բացառությամբ նրանց, որտեղ տվյալ պահին Արեգակը մայր է մտել, սակայն դիտման անկյունից ելնելով՝ անցման սկիզբն ու ավարտը կարող են մի քանի րոպեով տարբեր լինել: Նոյեմբերի 11-ին լավագույն տեսանելիության պայմաններ կլինեն Հարավային և Կենտրոնական Ամերիկաներում, մասամբ Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։

Հայաստանում մասնակի անցումը կդիտվի օրվա վերջում՝ արևամուտի ժամանակ։

ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը քաղաքացիների և բոլոր ցանկացողների համար նոյեմբերի 11-ին կկազմակերպի դիտում:

Նշենք, որ հաջորդ նման անցումները տեղի կունենան 2032 և 2039 թվականներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter