HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշակ Հակոբյանը նոր նախագիծ է ներկայացրել համատիրությունների աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու համար

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը ներկայացրել է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» և «Համատիրությունների մասին» օրենքներում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը:

Պատգամավորի կողմից ներկայացված փոփոխություններով նախատեսվում է ապահովել համատիրությունների կողմից կատարված աշխատանքի և ֆինանսական շարժի թափանցիկությունը, ինչպես նաև հնարավորություն է տրվում խուսափել հնարավոր կոռուպցիոն ռիսկերից:

Փաթեթի ընդունումը նպատակ ունի համատիրությունների անդամների կողմից պարտադիր վճարների անկանխիկ եղանակով տվյալ համատիրության կողմից բացված հատուկ բանկային հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով ապահովել ողջ գործընթացի թափանցիկությունը, այն է՝ տեղեկատվության հասանելիության ապահովման իրավական հնարավորություն:

Ըստ այդմ, յուրաքանչյուր վճարում կկատարվի անկանխիկ եղանակով՝ ապահովելով ամբողջ դրամական շարժի հասանելիությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter