HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրեց նորանշանակ պետին

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին է ներկայացրել մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը, մերկա են եղել Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն ու իրավապահ կառույցների ղեկավարները։ Արման Սարգսյանը նախ ամփոփ խոսել է ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանի համակարգում անցած ճանապարհից՝ ընդգծելով, որ նա օպերատիվ ծառայության փորձառու աշխատակիցներից է և մաղթել արդյունավետ պաշտոնավարում։

Այնուհետև, քննարկվել են մարզի օպերատիվ իրավիճակին ու հանցագործության կոնկրետ տեսակների հակազդմանը վերաբերող հարցեր։ Այս համատեքստում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ապօրինի թմրաշրջանառության, ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերի կանխման ու բացահայտման ուղղությամբ։ Արման Սարգսյանն առանձնահատուկ անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին՝ շեշտելով, որ պետք է  նման երևույթներն արժանանան ոստիկանության ծառայողների խիստ և օրենքի տառին համապատասխան արձագանքին։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ընդգծել է նաև, որ կոռուպցիոն դրսևորումները պետք է բացառվեն նաև ոստիկանության շարքերում։

Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության նորանշանակ պետին հանձնարարել է ակտիվացնել համագործակցությունը իրավապահ այլ կառույցների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, անձնակազմի օպերատիվ տեսադաշտում պահել մարզում ապրող քրեական հեղինակություններին, զբաղվել արտաքին ծառայությունների աշխատանքի առավել բարելավմամբ, կադրային քաղաքականությունը վարել այնպես, որ ապահովվի արժանավոր ծառայողների առաջխաղացումը։ Ելույթ են ունեցել նաև Սյունիքի մարզի դատախազը, ազգային անվտանգության ծառայության ու քննչական վարչության պետերը, որոնք հանցավության դեմ պայքարի գործում ոչ միայն կարևորել են ոստիկանության հետ սերտ համագործակցությունը, այլև համագործակցային դաշտն առավել ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Վերջում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հույս է հայտնել, որ մարզային վարչության նորանշանակ պետն ու մարզի ոստիկանները կկարողանան լուծել իրենց առաջ օրենքով դրված խնդիրները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter