HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաքուր ձեռքերի համաշխարհային օրն է

Առողջապահության նախարարության հաղորդագրությունը Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվան նվիրված

Ամեն տարի հոկտեմբերի 15-ին նշվում է  Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը: Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:

Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է ձեռքերը կանոնավոր լվանալ:

Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ են անցնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները:

Այդ օրն իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը մեկն է` հասարակայնության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում: Այս տարի Մաքուր ձեռքերի համաշխարհային օրվան միացել է ԱՆ ենթակայության «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցը» ֆլեշմոբով:

 

լուսանկարը՝ www.rush.edu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter