
Գագիկ Խաչատրյանը բժշկական կենտրոնից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երեկ` հոկտեմբերի 14-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նշենք, որ Խաչատրյանը բժշկական կենտրոն էր տեղափոխվել հոկտեմբերի 10-ին՝ հետազոտման նպատակով, և մինչև երեկ գտնվում էր այնտեղ:
Նա կալանքի տակ գտնվելու ընթացքում արդեն երկրորդ անգամ էր բժշկական կենտրոն տեղափոխվում:
Վերջինիս պաշտպանը նախկինում ասել է, որ Խաչատրյանը լուրջ առողջական խնդիր ունի, որի բուժումը Հայաստանում չի իրականացվում:
Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Շուրջ մեկուկես ամիս է՝ Խաչատրյանն անազատության մեջ է:
Մեկնաբանել