HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները մեկնարկել են

Մեկնարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման աշխատանքները։ Այս մասին հաղորդում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածի մանրամասն նախագծումը կիրականացնի միջազգային մրցույթում հաղթող ճանաչված իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23 թվականներին։

Նախորդ շաբաթ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4, տեղում ուսումնասիրել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը։ 

Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter