HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հովհաննես Հարությունյանն ազատվել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հովհաննես Հարությունյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանն առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2019թ. ապրիլի 26-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter