HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրին հասցված վնասը

2012 թվականի փետրվարի 13-ից-17-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից  իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.11 մլն դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել է 601.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

 Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 2  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 51.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված ստուգայցի արդյունքում  հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475.0 հազ. դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Վայոց ձորի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0 հազ. դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ջրերի պահպանության ոլորտ

Ջրերի վերահսկողության, Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 5 տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 310.0 հազ.դր. ընդհանուր գումարով   վարչական տուգանքի 5  որոշում:

Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Գեղարքունի, Լոռու, Շիրակի տարածքային բաժինների կողմից 8 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 400.0 հազ. դր. գումարի վարչական տուգանքի 8 որոշում:    

Ապօրինի որս

Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 8.0 կգ կենդանի  խեցգետինը  բաց է թողնվել Սևանա լիճ:

Արարատի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ջրային կենդանիների ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի  որոշում: 

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 781.26 հազ.դր. գումար: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter