HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա հոսպիտալացվել է

Առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ Արտաշատի թիվ 5 դպրոցից նախնական տվյալներով 14 երեխա սրտխառնոցով և թուլությամբ հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն։

Տեղում ձեռնարկվել են միջոցառումներ, որի արդյունքում պարզվել է, որ երեխաները կերել են նրբերշիկով պատրաստված պիցցա։

Երեխաներից վերցվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև նմուշներ են վերցվել դպրոցի խոհանոցից և պիցցայի մնացորդներից։

Միաժամանակ, դեպքի առնչությամբ աշխատանքներ է իրականացվում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Դպրոցում դադարեցվել է պիցցայի վաճառքը։

Ներկայումս երեխաները ստանում են համապատասխան բժշկական օգնություն: Վերջիններս գանգատվում են թուլությունից և սրտխառնոցից:

Այժմ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատում են դպրոցում` նման գանգատներով այլ երեխաներ հայտնաբերելու համար։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։