Ձնաբքի հետևանքով խցանման մեջ էր հայտնվել 30 ավտոմեքենա
Փետրվարի 17-ին' ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով խցանման մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարների և ճանշինի աշխատակիցների համատեղ ուժերով ձնաբքից հանվել է 20 ավտոմեքենա:
Ճամփեզրին են մնացել 3 ավտոմեքենա, որոնց ուղևորներին (21 մարդ) տեղափոխել են Ծաղկահովիտ գյուղ: Այնուհետև ձնաբքից դուրս են բերվել ևս 10 ավտոմեքենա. ճամփեզրին մնացած 4 ավտոմեքենաների ուղևորներին (15 մարդ) տեղափոխել են Ռյա Թազա գյուղի հարակից գազալցակայան:
Բազմաթիվ ավտոմեքենաներ են ձնաբքի մեջ հայտնվել նաև Արագածոտնի մարզի Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքարի հատվածում. Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին, Մաստարա գյուղի մոտակայքում, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին' Ալագյազ գյուղի մոտակայքում, Թաթուլ-Արտենի ավտոճանապարհին, Շիրակի մարզում' Աշոցք-Բավրա ավտոճանապարհին' Թավշուտ գյուղի մոտ, Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհին, Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին' Ցողամարգ գյուղի մոտ, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքում, Ցողամարգ-Աշոցք ավտոճանապարհին:
Բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել ձյան արգելափակումից: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել