Անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ապրիլի 28-ից մայիսի 31-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնը:
Մայիսի 10-ին' ժ.19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի կունենա փառատոնի «Սոնատներ ջութակի և դաշնամուրի համար» համերգը' ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկու (Ֆրանսիա) և դաշնակահարուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մասնակցությամբ:
«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնական նպատակն է արվեստասեր հասարակայնությանը ներկայացնել հանրահայտ, ինչպես նաև Հայաստանում ճանաչում չունեցող հայ և օտարազգի տաղանդաշատ երաժիշտ-կատարողների, ստեղծագործական կոլեկտիվների կատարմամբ հայ և համաշխարհային դասական երաժշտարվեստի նմուշներ, նաև հասարակության լայն շերտերին ծանոթացնել Հայաստանի ազգային պատկերասրահի գլուխգործոցներին:
«Ազգային պատկերասրահ» փառատոնը հնարավոր դարձավ իրականացնել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ամենամյա (2006-ից) հովանավորության շնորհիվ: 2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել