HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան․ «Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան»

Ryanair-ը պաշտոնապես հայտարարել է, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնելու Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020 թվականի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա եւ 2020 թվականի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երեւան, Միլանից Երեւան, իսկ ամռանից նաեւ Բեռլինից Երեւան:

Եւ որ ավելի կարեւոր է՝ ամռանը կսկսվեն Մյունխենից դեպի Գյումրի թռիչքներ:

Ryanair-ի մուտքը մեր շուկա միանշանակ ավելացնելու է զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան եւ հանգեցնելու է ավիատոմսերի գների անկման:

Հիշեցնեմ, որ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երեւանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը», իսկ Գյումրիի պարագայում գործելու են նաեւ լրացուցիչ ֆինանսական խթաններ:

Հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ սա բաց առաջարկ է, որից կարող են օգտվել բոլոր տեղական եւ օտարերկրյա ավիաընկերությունները: Առաջին ծիծեռնակը դարձավ Ryanair-ը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter