HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2019 թ. երրորդ եռամսյակում անշարժ գույքի շուկայի տվյալները

Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այս տարվա երրորդ եռամսյակում գործարքներն աճել են 17.9 %-ով։ Այս մասին տղեկացնում է կադաստրի կոմիտեի լրատվության բաժինը։

2019 թ. երրորդ եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 47’152 գործարք, ինչը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 0.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ` 17.9 %-ով:

Երևանում 2019 թ. երրորդ եռամսյակում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.8 %-ով, իսկ 2018 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ 10.4 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թ. երրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թ. երկրորդ եռամսյակի համեմատ աճել են 0.7 %-ով, իսկ 2018 թ. երրորդ եռամսյակի համեմատ՝ 3.6%-ով:

2019 և 2018 թվականների երրորդ եռամսյակների առք ու վաճառքի վերաբերյալ գործարքների քանակն ըստ գույքի տեսակների ներկայացված է կից գրաֆիկական պատկերում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter