HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները: Մասնավորապես, այսօր քննարկվել են Արտաքին գործերի նախարարության և Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Դրանք քննարկվել են՝ հաշվի առնելով գերատեսչությունների հիմնախնդիրները, հրատապ լուծում պահաջող հարցերը, առաջնահերթությունները, ինչպես նաև իրականացվող բարեփոխումները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման կատարողականները, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև առաջարկվող ծախսերի արդյունավետությունն ու օգտակարությունը: Ըստ այդմ, քննարկման շրջանակում վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Մեկնաբանություններ (10)

Դիվանագետներ
Վերջին տարիններին նախարարության որոշ պաշտոնյաների վաքագծով պայմանավորված արատավորվել է դիվանագետի բարձր կոչումը
Էյ Էմ Փի Ջի
կներեք կարող է մեր բռնած գործերը նախարարության հետ չստացվեն ? խնդրում եմ տեղեկատվություն տվեք մեզ
Արտակ
Մկներից մեկին թվում է թե, երբ ես փաստաթուղթ եմ ստորագրում չեմ հասկանում թե այդ գործարքի իրական շահառուն ով է ))) Իսկ մուկն իրեն համառորեն միամիտի տեղ է դնում: Ամոթ է ամոթ
Хачатурович
мать честная ))) чёрт побери!!! да в этом министерстве есть люди которые не правильно свою профессию выбрали )) настолько профессионально воруют давно могли бы ворами в законе стать )))
հիմնադրամ
ուզում են փակեն ինձ անիրավները...
Էդուարդ
Ցավոք սրտի ինձանից հետո ոչինչ չի փոխվել... Իսկ հիմնադրամի վիճակը ոնց է ??
Հայկ
նախարարությունում որոշ մարդկանց դարաշրջանի վերջն է մոտենում
Նարինե
Ուր է շուտ ճանապարհենք դրանց, նախարարությունում գողությունը վերանա: Այս նախարարությունում հեղափոխությունից հետո ոչինչ էլ չփոխվեց ցավոք սրտի.... քնի այդ գողերին չենք ուղարկել այստեղից, այսպես էլ կմնա այս նախարարությունը
Արտակ
Ձեր մատնանշած մկներից մեկին շուտով կճանապարհեն )))
Եգան
Ախր այս նախարարությանը բյուջե ընդանրապես պետք չէ տալ: Ներսում շատ մկներ կան, գողանում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter