HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտը պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter