HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 8-ին Տափերականում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն

Դեկտեմբերի 8-ին Արարատի մարզի Տափերական համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։

Ինչպես Կառավարությանը հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Տափերականի համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Համայնքի ավագանին կազմել է համայնքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և այն ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

Նշենք, որ Միհրան Մանասերյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter