HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհուրդը նոր անդամ ունի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Արթուր Սարգսյանին վաղաժամկետ ազատել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։

Հոգաբարձուների խորհրդի նոր անդամ նշանակվեց վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ճնգրյանը:

Կառավարություն ներկայացված որոշման նախագածում նշված չէ, թե ինչու է Արթուր Սարգսյանը վաղաժամկետ ազատվել պաշտոնից:

Նշենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը մասնագետներից բաղկացած կառույց է, որը պետք է լուծի ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև ծագած վեճերը` անվճար հիմունքներով և սեղմ ժամկետներում: Այն գործում է 2009թ.-ի հունվարի 24-ից, հիմնադիրը Կենտրոնական բանկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter