HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության որոշմամբ՝ գումար հատկացվեց որոշ ուսումնական կենտրոնների վերանորոգման համար

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 444 միլիոն դրամ հատկացնել մի շարք կրթական հաստատությունների վերանորոգման համար։

Մասնավորապես՝ 140 միլիոն դրամ տրամադրվեց «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի, 157 միլիոն դրամ՝ «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ի արհեստագործական մասնաշենքերի շինարարական աշխատանքների համար, 94 միլիոն դրամ էլ՝ «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ»-ի շենքի շինարարական աշխատանքների համար։

Բացի այդ, Կառավարությունը մոտ 24 միլիոն դրամ փոխանցեց Գյումրիում «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց»-ի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար։

Գործադիրը նաև որոշեց 28 միլիոն դրամ հատկացնել Վանաձորի թիվ 18 դպրոցի,  «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման համար։

Այս նախագիծը գործադիր ներկայացրել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Վերջինս նաև հայտնել էր, որ վերանորոգված ուսումնական կենտրոններում առավել բնականոն կկազմակերպվի ուսումնական գործընթացը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter