
Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել: «Հետք»-ը տեղում պարզեց, որ հրդեհի տարածքը գտնվում է Դիլիջան քաղաքում տեղակայված Պաշտպանության նախարարությանը պատկանող կրակադաշտի հարևանությամբ: Նախնական վարկածով, հրդեհի բռնկման պատճառը կրակային վարժանքն է եղել կրակադաշտում: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացանք, որ հրշեջների մեկ մարտական հաշվարկ տեղում աշխատում է: Ներգրավված են նաև «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Լուսանկարը` Սարո Բաղդասարյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել