HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների գլխավորած պատվիրակությանը

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ավրորա ֆորումի շրջանակներում Երևանում տեղի ունեցած «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների առաջին փառատոնի հիմնադիր նախագահ, անվանի պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ ՄկՔենզիին, փառատոնի համանախագահողներ, «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսին և Դին Քեյնին։ Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը։

Ողջունելով հյուրերին նման ձևաչափով առաջին փառատոնի անցկացման կապակցությամբ՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց մարդու իրավունքների և մարդասիրական խնդիրների մասին բարձրաձայնող, մարդասիրական արժեքներ սփռող այսօրինակ նախաձեռնության գաղափարը: Նախարարն ընդգծեց Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների խթանման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը և ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի կողմից բազմակողմ հարթակներում իրականացվող քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter