HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար: Այս մասին «twitter» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Հայաստանն հենց նոր ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ ՝ 144 ձայով։ Հրաշալի արդյունք է։ Շատ շնորհակալ ենք բոլոր աջակիցներից, ՄԱԿ-ի անդամ պետություններից մեզ վստահելու համար։ Մենք  հանձնառու ենք ջանասիրաբար աշխատել եւ համագործակցել մեր բոլոր գործընկերների հետ՝ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ», - ասված է գրառման մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter