HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ տրանսպորտային միջոցների աշխատակիցներին

Հաշվի առնելով փաստը, որ տևական ժամանակ է, ինչ  քաղաքային իշխանությունները չեն կարողանում  կարգավորել քաղաքային տրանսպորտի բնականոն աշխատանքը` Երևանի տարբեր համայնքների մի խումբ բնակիչներով որոշեցինք բաց նամակով դիմել Երևան քաղաքում տրանսպորտային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ղեկավարներին և երթուղի դուրս եկող վարորդներին: 

Հարգելի գծատերեր և վարորդներ, որպես ՀՀ քաղաքացիներ և պարզապես մարդիկ, ովքեր ամեն առավոտ իրենց նվաստած են զգում ձեր կողմից մատուցված ծառայությունների պատճառով խնդրում ենք.

  • Պատշաճ մաքրություն ապահովել տրանսպորտային միջոցներում
  • Վարորդներին սովորեցնել հարգել քաղաքացիներին
  • Աշխատանքի վերցնել սափրված և կոկիկ վարորդների, որոնք նաև մեր քաղաքի դեմքն են զբոսաշրջիկների աչքերում
  • Առավոտյան ժամերին դուրս գալ երթուղի այնպիսի հաճախականությամբ, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ձևով հասնել աշխատանքի կամ դասի
  • Չծխել տրանսպորտում և ամեն պահ գիտակցել, որ ուղևորներ փոխադրելը ձեր պարտականությունն ու ապրուստի միջոցն է: 

Ցավում ենք, սակայն հերթական անգամ ստիպված ենք հույսներս դնել լոկ հայրենասիրության և անհատի բարի կամքի վրա: 

Մեկնաբանություններ (1)

Nvard
Hodvaci het miangamain hamamit em, avelacnem naev, vor Nor-Norqi transporti ashxatanqy anmxitar, ahavor e...sksac kentroic depi masiv, Komitasic depi masiv, ev naev qaxaqi miys hatvacneric....mite aid harcy lycel hnaravor che....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter