
Ռոբերտ Մելքոնյան. «Մոտեցրեք ուժերը»
Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հանդիպում է ունեցել Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստների հետ: Մինչ այդ նա հանձնարարական է տվել ոստիկաններին. «Մոտեցրեք ուժերը»:
Ոստիկանության ներկայացուցիչները բանակցում են նստացույցի մասնակիցների հետ՝ պահանջելով դուրս գալ կառուցվելիք բուտիկի տարածքից, որի մեջ հավաքված են նստացույցի մասնակիցները: Սակայն նրանք և ոստիկաններն ընդհանուր հայտարարի չեն գալիս, քանի որ նստացույցի մասնակիցները մտավախություն ունեն, որ եթե իրենք ազատեն տարածքը, ապա ոստիկանները օղակի մեջ կվերցնեն բուտիկները, և շինարարությունը կշարունակվի:
Մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել