HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 18-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և աշխատակազմին ու համայնքային ծառայությունների պատասխանատուներին ներկայացրել նորընտիր քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և ավագանու անդամներին:

Պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորել ու արգասաբեր աշխատանք է մաղթել՝ ակնկալելով բարեփոխումների նախաձեռնում քաղաքային տրանսպորտի, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում, մայրաքաղաքի ճարտարապետա-շինարարական դիմագծի բարելավման, քաղաքացիների հարցադրումներին օպերատիվ, լիարժեք արձագանքելու համակարգի ներդրման ուղղությամբ:

Պետական նախարարը հանրապետության նախագահի, կառավարության և իր անունից շնորհակալություն է հայտնել նախկին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին ու ավագանու անդամներին՝ իրենց գործունեության համար:

 

Լուսանկարում աջից՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter