HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում մեկնարկել են հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։ Նշենք‚ որ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքում ի հայտ էր եկել որևէ տեղ չարձանագրված ստորգետնյա կոյուղագիծ, այդ իսկ պատճառով առաջացել էր ճանապարհի վերանախագծման անհրաժեշտություն:

Կապալառու կազմակերպության կողմից շինտեղամասում նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար։ Այս ընթացքում շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կատարվում է նաև ճանապարհի սպասարկում։

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում է Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter