HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրի արխիվների թվայնացման շուրջ խորհրդատվության նպատակով Հայաստան են ժամանելու Եվրամիության փորձագետները

Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման վերաբերյալ խորհրդատվության նպատակով հոկտեմբերի 21-ից 23-ը Հայաստանում կլինեն Եվրամիության փորձագետներ Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը։ Տեխնիկական աջակցության և տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում նախատեսված առաքելության ընթացքում նրանք կգնահատեն Կոմիտեի հիմնական կարիքները՝ արխիվների թվայնացման մեթոդաբանությունը սահմանելու համար, և խորհուրդներ կտան անհրաժեշտ սարքավորումների վերաբերյալ։ 

Կադաստրի կոմիտեի լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 21-ի առավոտյան Կոմիտեում նրանց կընդունի ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ տեղակալ Արամ Կարախանյանի, գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանի և միջազգային կապերի բաժնի պետ Գոհարինե Ավետյանի հետ։

Եռօրյա այցի ընթացքում Եվրամիության փորձագետները Կոմիտեի արխիվի շուրջ 20 մասնագետների կներկայացնեն թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ իրենց հաջողված փորձը, կտրամադրեն արխիվների ընթացիկ թվայնացման գործընթացը ղեկավարելու ուղեցույց:

Պաուլա Դիժկստրան և Քրիստիան Լեմմենը ներկայացնում են Նիդերլանդների հողերի գրանցման և քարտեզագրման լիազոր մարմինը (Kadaster). Դիժկստրան տարածաշրջանային կառավարիչ է, Լեմմենը՝ հողերի կառավարման ավագ խորհրդատու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter