
Հրայր Թովմասյանի հարազատները կանչվել են բացատրություն տալու. ԱԱԾ-ի պարզաբանումը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հարազատները կանչվել են ԱԱԾ բացատրություններ տալու համար: Դրա առնչությամբ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել:
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:
Ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
Նշենք, որ եթե անձանց կանչել են բացատրություն վերցնելու, նշանակվում է, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործ չկա, այլ նախապատրաստվում են նյութեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել