
«Ճնշված չեմ». Հրայր Թովմասյանի դուստրը սպասում է բացատրություն տալու իր հերթին
Հրայր Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանն, այս պահին ԱԱԾ-ի վարչական շենքի հարակից տարածքում է, սպասում է քրոջ հարցաքննության ավարտին, որից հետո պետք է բացատրություն տալու համար ինքը ներկայանա ԱԱԾ:
Թովմասյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ գործի շրջանակներում են իրեն կանչել ԱԱԾ, ասաց, որ ծանուցագիր ստացել է, որում, սակայն դրա մասին տեղեկություններ չեն եղել:
Գոհար Թովմասյանն ասաց, որ քույրն արդեն մեկ ժամ է, ինչ ԱԱԾ-ում է, չցանկացավ որևէ գնահատական տալ իրենց ընտանիքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ նշելով, որ ամեն ինչ բոլորի համար ակնհայտ է:
«Ճնշված չեմ»,- ասաց Գոհար Թովմասյանը:
Նա նշեց, որ հոր հետ չի խոսել տեղի ունեցածի մասին և նրա դիրքորոշումը իրեն հայտնի չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարում՝ Գոհար Թովմասյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել