HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոչիում քննարկվել են միջազգային ահաբեկչության նոր մարտահրավերների դեմ պայքարի հարցերը

Հոկտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հովանու ներքո տեղի է ունեցել գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների ամենամյա խորհրդակցության 18-րդ նիստը: Նիստին մասնակցել է նաև Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ԱԱԾ պաշտոնական կայքը:

Խորհրդակցության նպատակն է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կենտրոնական համակարգող համընդհանուր դերի սկզբունքների պահպանության միջոցով խաղաղության և կայունության ձեռքբերումը:

Ավելի քան 80 պետությունների իրավասու գերատեսչությունների 125 պատվիրակությունները քննարկել և ներկայացրել են իրենց տեսակետները միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական մեթոդների, միջազգային ահաբեկչության նորահայտ մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի արդի խնդիրների, ինչպես նաև՝ տեղեկատվական տիրույթների կիբերանվտանգության ապահովմանն ու ահաբեկչության հակազդեցության համակարգված մոտեցմանն առնչվող հարցերի շուրջ։

Հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մասնակից պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարները հայտնել են իրենց տեսակետներն ու մոտեցումներն արդի խնդիրների շուրջ: Խորհրդակցության ավարտին մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծել են պետությունների և նրա իրավասու մարմինների՝ ահաբեկչությանը հակազդելու ոլորտում փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղեգծի շարունակականությունը:

Նիստի ընթացքում մշակված նոր խնդիրների լուծման մոտեցումներն ունենում են հետագա զարգացում միջազգային տարբեր հարթակներում: Նիստի ամփոփիչ և վերլուծական նյութերն ստանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթի կարգավիճակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter