HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կովկասյան հովազը՝ «Արևորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի առանցքում

Հոկտեմբերի 22-25-ին Երևանում տեղի կունենա «Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը» (SunChild 9th International Environmental Festival), որն իրականացվում է «Արևորդի բնության և մշակույթի պահպանման» ՀԿ-ի և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» (FPWC) կողմից: Այս մասին հաղորդում է FPWC մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների և վայրի բնության պահպանության իրազեկվածության մակարդակը Հայաստանում, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում։ 2019թ․-ը հռչակվել է կովկասյան հովազի (Panthera pardus ciscaucasica) տարի, ուստի՝ միանալով տեսակի պահպանությանն ու իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական նախաձեռնությանը՝ Փառատոնի առանցքում ևս կլինի կովկասյան հզոր հովազը։  

«Արևորդի 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի» շրջանակներում Երևանում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով, կանցկացվեն բնապահպանական և ֆիլմարտադրության թեմաներով մի շարք ամենահետաքրքիր աշխատարանները, ինչպես նաև՝ լուսանկարչական ցուցահանդես բնապահպանական խնդիրների վերաբերյալ։

***

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter