HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Խոստացված 20 օրը լրացել է, Գևորգ Կոստանյանը «Մարտի 1-ի գործով» չի ներկայացել ՀՔԾ

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դեռ չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Վերջինս այս պահին թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:

Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ Կոստանյանը «Մարտի 1-ի գործով» կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա: Այսօր հոկտեմբերի 18-ն  է, այսինքն` անցել է 20 օրից ավելի, սակայն Կոստանյանը չի վերադարձել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։