
Խոստացված 20 օրը լրացել է, Գևորգ Կոստանյանը «Մարտի 1-ի գործով» չի ներկայացել ՀՔԾ
Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դեռ չի ներկայացել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Վերջինս այս պահին թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:
Սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտնել է, որ Կոստանյանը «Մարտի 1-ի գործով» կանչվել է Հատուկ քննչական ծառայություն, նա ասել է, որ գտնվում է արտերկրում և 15-ից 20 օրվա ընթացքում կվերադառնա: Այսօր հոկտեմբերի 18-ն է, այսինքն` անցել է 20 օրից ավելի, սակայն Կոստանյանը չի վերադարձել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ, և դրանում շոշափվում էին նաև Կոստանյանի և ոստիկանապետի նախկին տեղակալ Գևորգ Մհերյանի անունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել