HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի  (ENQA) խորհրդի անդամ: Այս մասին տեղեկացնում է ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու

ENQA խորհուրդը  կառույցի գործադիր մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը և ընդհանուր վեհաժողովի որոշումների իրականացումը:  Հայաստանը հետխորհրդային տարածքի առաջին և միակ երկիրն է, որը ներկայացված է  ENQA խորհրդում:

Հոկտեմբերի 17-18-ին Երևանում ընթացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 10-րդ ընդհանուր վեհաժողովը, որի օրակարգային հարցերից են եղել տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, որակի ապահովման ապագա միտումները, ENQA ռազմավարության մշակումը 2021-2025թթ. համար: Խորհրդի անդամների ընտրությունը ևս տեղի է ունեցել վեհաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter