HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ստեղծվել են վայրի կենդանիների դիտարկման թաքստոց-տնակներ

Հոկտեմբերի 18-ին, Վայոց Ձորի Շատին և Չիվա բնակավայրերի տարածքում տեղի ունեցավ վայրի կենդանիների դիտարկման համար նախատեսված թաքստոց-տնակների բացման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Կենսաբանների հայկական միություն»-ը, միջոցառմանը մասնակցում էին բնապահպանական և զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցիչներ:Մասնակիցները ծանոթացան թաքստոց-տնակներին, ինչպես նաև «Վայրի կենդանիների դիտարկում Հայաստան»նախաձեռնությանը (Wildlife Watching Armenia), որի շրջանակներում Հայաստանում զարգացվելու է վայրիկենդանիների դիտարկման մշակույթը նպաստելով բնապահպանությանը և տեղաբնակների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:

Թաքստոց-տնակների կիրառումը նորարարական մոտեցում է և առաջին անգամ է կիրառվում Հայաստանում վայրի կենդանիների, հատկապես խոշոր կաթնասունների դիտարկման նպատակով: Այն ոչ միայն խթանում է էկոտուրիզմը, այլ նաև նպաստում է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի մեղմմանը: Մասնավորապես թիրախային բնակավայրերում գրանցվում են արջերի պարբերական այցեր տեղացիների այգիներ, որոնց ընթացքում կենդանին վնաս է հասցնում, որը սակայն չի փոխհատուցվում, ինչն էլ իր հերթին ստեղծում է բացասական վերաբերմունք վայրի կենդանիների նկատմամբ: Նման թաքստոց-տնակների տեղադրումը այգու տարածքում հնարավորություն է տալիս սեփականատիրոջը ստանալ հավելյալ եկամուտ այցելուներից և կարևորել վայրի կենդանիների պահպանությունը:  

Թաքստոց-տնակները գտնվում են Չիվա և Շատինբնակավայրերի տարածքում: Դրանք տեղադրված ենբնակավայրի բնակիչներ պտղատու այգիներում, որտեղ հնարավոր է դիտարկել տարբեր վայրի կենդանիներ, այդ թվում գորշ արջ, բեզոարյան այծ, վարազ, աղվես, գորշուկ, նապաստակ և այլն: Տարածքը հարուստ է նաև այլ կենդանատեսակներով՝ թռչուններով, սողուններով: Թաքստոց-տնակները նախատեսված են 2-3 հոգու համար: Դրանցում առկա է ինտերնետ կապ և սահմանափակ հասանելիությամբ էլեկտրականություն, որն ապահովում է արևային համակարգը: Թաքստոց-տնակները կահավորված են երկու մահճակալով, աթոռներով և անհրաժեշտ գույքով`այցելուների դիտարկումը հնարավորինս հարմարավետ կազմակերպելու համար:

Թաքստոցները կառուցվել են «Վայրի կենդանիների դիտարկումը և հարակից էկոզբոսաշրջային ծառայությունների զարգացումը Վայոց Ձորի մարզում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն:

Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀԿ կամուրջ ծրագրի շրջանակում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

«Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն (մինչև 2018թ Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ն) հիմնադրվել է 2009թ-ին և շուրջ 10 տարի հաջողությամբ իրականացնում է բնապահպանական, գիտական, կրթական և հանրային բազմաբնույթ միջոցառումներ և ծրագրեր: Կազմակերպության առաքելությունն է ժամանակակից գիտական, կրթական, բնապահպանական և նորարարական տեխնոլոգիաների ու լուծումների ներդրումը, զարգացումը և դրանց կիրառումը Հայաստանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter