HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրասնոյարսկի երկրամասում պոչամբար է փլուզվել. կան զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ

Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի երկրամասում փլուզվել է ոսկու հանքավայրի պոչամբարը, ինչի հետևանքով արդեն իսկ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է 15 զոհի, 14 վիրավորի և առնվազն 13 անհետ կորած անձանց մասին:

14 տուժողները գտնվում են հիվանդանոցում, որից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: 

Պոչամբարը փլուզվել է այսօր լուսադեմին: Տարհանվում են պոչամբարին հարակից՝ Շետինկինո գյուղի բնակիչները:

ԱԻՆ-ի տվյալներով, պոչամբարի փլուզման հետևանքով պոչամբարի պարունակությունը հեղեղել է ժամանակավոր 2 հանրակացարանները՝ իր բնակիչներով: Ըստ ԱԻՆ հաշվարկների, այդ հանրակացարաններում կարող էր լինել 80 բնակիչ:

Ոսկու հանքավայրը պատկանում է «Сибзолото» հոլդինգին, որի կազմում է նաև 4 այլ ընկերություն՝ «Сисим», «Артель старателей Ангара-Север», «Артель старателей Хакасия», «Артель старателей Июсская» ԲԲԸ-ները: Այս հոլդինգի ընկերությունների բաժնետեր ՌԴ ընկերությունների գրանցման պետական ռեգիստրում նշվում է Եգոր Եգորովը:

Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Ուսն ասել է, որ պոչամբարի փլուզման պատճառ կարող էր լինել դրա կառուցման ժամանակ տեխնոլոգիական կանոնները չպահպանելը կամ անձրևները:

Ռուսական լրատվամիջոցները, հղում կատարելով «Ռոստեխնադզոր»-ին, հայտնում են, որ պոչամբարը, որպես վտանգավոր օբյեկտ, գրանցված չի եղել, և այնտեղ երբևէ ստուգումներ չեն կատարվել:

Քննչական մարմնի վարկածներից մեկն այն է, որ պոչամբարը կարող էր փլուզվել ավելի վերև կառուցված մեկ այլ պոչամբարի փլուզման հետևանքով: Բացի դրանից, կարող էր նաև փլուզման պատճառ դառնալ սարերից մեծ ջրաքանակի հոսքը, որը բերել է պոչամբարի ծանրաբեռնվածության և փլուզման:

Կրասնոյարսկի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հանձնարարել է օգնություն ցուցաբերել տուժածներին և բացահայտել փլուզման պատճառները:

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել աշխատանքի ընթացքում անվտանգության կանոնների խախտման համար, ինչը բերել է երկու կամ ավելի անձանց մահվան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter