HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմ աշխատանքը «երկնքում է». կռունկավար Հրայր Կյուրեղյան

20 տարեկանում Հրայր Կյուրեղյանը որոշեց դառնալ կռունկավար և արդեն 17 տարի է, ինչպես ինքն է ասում, «երկնքում է»:

Վերամբարձ կռունկի նկատմամբ հետաքրքրությունը փոխանցվել է պապից ու հորից. նրանք նույնպես կռունկավարներ են, հենց նրանցից էլ սովորել է կռունկ վարել:

«Առաջին անգամ բարձրանալիս կռունկի ճոճքը անսովոր է եղել: ժամանակի ընթացքում ամեն ինչ սովորական դարձավ: Վախենալու դեպքում նույնիսկ բարձրանալ չեք կարող»,- ասում է Հրայր Կյուրեղյանը։

Ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ին, կռունկավար Հրայրն անցկացնում է վերամբարձի կռունկ խցիկում՝ 80 մետր բարձրության վրա:

Սիրում է իր գործը, բայց ոչ մեկին խորհուրդ չի տալիս զբաղվել դրանով:

Երիտասարդ ժամանակ ուզում էր թարգմանիչ դառնալ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց համալսարան, սակայն ուսումը կիսատ թողեց:

Ընկերները Հրայրի մասին խոսելիս ասում են՝ ընկերասեր և գործին նվիրված մարդ է:

«Չի եղել մի դեպք, որ Հրայրի պատճառով գործը կանգնի կամ կիսատ մնա, միշտ ճիշտ ժամանակին է գալիս»,- ասում է Արտյոմը: Նա 4 ամիս է՝ աշխատում է Հրայրի հետ:

Հրայր Կյուրեղյանը շատ շենքեր է կառուցել, բայց դրանց թիվն այդպես էլ չմտաբերեց:

Պատմում է, որ մի անգամ սուրճի բաժակը ձեռքին՝ կռունկի խցիկից ներքև է իջել՝ ոչ մի կաթիլ չթափելով:

«Եթե չսիրես մասնագիտությունդ, գործդ լավ չես կատարի: Կարևորը մասնագիտության մեջ հմուտ պետք է լինել»,- ասում է Հրայր Կյուրեղյանը:

Նյութը պատրաստել են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ`
Անյա Սարկիսովան և Գայանե Հովսեփյանը  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter