HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Սատկած ձկներ՝ Խաչենի ջրամբարի ափերին

Հոկտեմբերի 19-ին ֆեյսբուքյան իր էջում Վլադիմիր Դոլուխանյանը տեսանյութ է տեղադրել:

Տեսանյութում Ասկերանի և Մարտակերտի շրջանների սահմանագլխին գտնվող Խաչեն ջրամբարի ափերին հազարավոր սատկած ձկներ են երևում:


Տեսանկարահանումը
արվել է համացանցում տարածելուց մոտ երեք ժամ առաջ: Այդպես ասաց մեզ հետ զրույցում Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղի ուսուցիչ Վլադիմիր Դոլուխանյանը:

Թե երբ են ձկները սկսել սատկելԴուլուխանյանը չգիտի։ «Մարդիկ ջրամբարի մոտով անցնելիս տեսել են, որ փայլփլող ձկներ կան, այդ ամենն ուղեկցվել է գարշահոտությամբ: Հնարավոր է՝ մեկ օր է, երկու օր է այդպես է: Մոտակայքում գրեթե մարդ չի ապրում, եղածներն էլ ասում են՝ չխոսենք, որ գլուխներս հանգիստ լինի»:

Այս դեպքին ֆեսյբուքյան էջում անդրադարձել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի խորհրդական Հարութ Մնացականյանը՝ հայտնելով, որ առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար:

«Հարգելի Վլադիմիր Դոլուխանյան, սիրելի ընկերներ, նյութին ծանոթանալուց անմիջապես հետո անձամբ դեպքի մասին տեղյակ եմ պահել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարին, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների կառավարման բաժնի պետին ու բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետին։

Առաջիկա ժամերի ընթացքում ջրի և ձկան համապատասխան փորձանմուշներ են վերցնելու լաբորատոր ուսումնասիրության համար, կուսումնասիրվի նաև տեղանքը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի պարզել պատճառները։ Ամբողջ գործընթացը վերահսկվելու է նախարարի տեղակալի կողմից»,- գրել է Հարութ Մնացականյանը:

Խաչենի ջրամբարը, ըստ ԱՀ գյուղատնտեսության նախարարության կայքի, ունի 15 մլն խմ ծավալ (այլ աղբյուրներում նշվում է 20-25 մլն խմ): Վերջինս իր տեսակի մեջ մեծությամբ առաջինն է Արցախում: Խաչենագետի միջին հոսանքում գտնվող այս ջրամբարը կառուցվել է խորհրդային տարիներին:

Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter