Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է "Nouvelles d'Arménie" ամսագրի գրասենյակի վրա հարձակումը
Ֆրանսիայում հրատարակվող "Nouvelles d’Arménie" հայկական ամսագրի գրասենյակը շաբաթ՝ հոկտեմբերի 19-ի գիշերը լույս կիրակի՝ հոկտեմբերի 20-ը, հարձակման է ենթարկվել։ Գողացել են խմբագրության երեք համակարգիչներ եւ մեկ ֆոտոխցիկ։ Այս երեկո ամսագրի հերթական համարը պետք է տպարան ուղարկվեր։ «Համակարգիչներրը, որոնք առեւտրային տեսանկյունից առանձնակի արժեք չէին ներկայացնում, պարունակում էին մեր ամսագրի հաջորդ համարի մակետը եւ մի շարք կարեւոր տեղեկություններ, հրապարակման ոչ ենթակա հարցազրույցներ եւ այլն»,- ասված է "Nouvelles d’Arménie"-ի կայքում հրապարակված լուրում։
Խմբագրության դուռը կոտրված է։ "Nouvelles d’Arménie" ամսագիրը հետեւողականորեն լուսաբանում է Ղարաբաղյան հարցը, հանդես գալիս թուրքական ժխտողականության քրեականացման օգտին, իսկ ներկա համատեքստում՝ ի պաշտպանություն քրդերի, ընդդեմ թուրքական ներխուժման։
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է "Nouvelles d’Arménie"-ի գրասենյակի վրա այս հարձակումը։ Սա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-ասված է ԱԳն հայտարարության մեջ։
L’Ambassade d’Arménie condamne avec la plus grande fermeté cette attaque ignoble contre les locaux de Nouvelles d'Arménie. C’est une atteinte grave à la liberté d’expression et aux valeurs républicaines. https://t.co/fU9GrOGmgi
— Hasmik Tolmajian (@tolmajian) October 20, 2019
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել